Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ամեն անգամ սնվելուց հետո կինը «հղիանում է»

Ամեն անգամ սնվելուց հետո կինը «հղիանում է»

23-ամյա Քերրի Դոուդսվելի տարիքի հետ մեծանում է նաև նրա ստամոքսը: Օրերից մի օր էլ լսելով հղիության հետ կապված շնորհավորանք՝ նա հասկացել է, որ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

 

Հետազոտությունների արդյունքում բժիշկները հանգել են այն եզրակացության, որ անգլուհին գլյուտեն (սպիտակուցների խումբ) պարունակող սննդի նկատմամբ գենետիկ անհանդուրժողականությամբ է տառապում:

 

Քերրին իր սննդակարգից հանել էր ցորեն, գարի, վարսակ պարունակող մթերքները, սակայն՝ ապարդյուն: Սնունդ ընդունելուց հետո նա կրկին ուռչում էր:

 

Նա նորից հիվանդանոց է այցելել և անցել աղեստամոքսային համակարգի բոլոր տեսակի հետազոտությունները, սակայն դա ևս արդյունք չի տվել:

 

Քանի որ բժիշկները գաղափար անգամ չունեն, թե ինչ է կատարվում աղջկա հետ, Քերրին շրջել է խանութներով և ձեռք բերել ապագա մայրերին հատուկ հագուստներ: Չէ՞ որ միայն նման հագուստների մեջ կարող է տեղավորվել նրա փորը:

 

Ըստ անգլուհու՝ իր փորն ուռչում է տարբեր ձևերով՝ երբեմն այն «հետ է գնում» 15 րոպեից, իսկ երբեմն էլ աղջիկը ստիպված է լինում մի քանի ժամ սպասել:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ